ՀՀ և Արցախի դրոշները նորից փակցնելու ենք. այս մասին տարածված տեսանյութում հայտարարել է Երևանի նորակառույց շենքի բնակիչներից մեկը: Նա հայտնել է, որ այսօր առավոտյան իրենք նկատել են, որ շենքից հանվել են մայիսյան տոների առիթով փակցված դրոշները, որոնք մնալու էին մինչ մայիսյան տոների ավարտը (մայիսի 28-ը):
Հիշեցնենք՝ նույն շենքում է բնակվում նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ քաղաքացու՝ ամենայն հավանականությամբ նշված թուրքահպատակների կարգադրությամբ կամ խիստ պահանջով են հեռացվել դրոշները, և դրոշների ապամոնտաժումը կարող է իրականացված լինել շենքի համատիրության վրա ճնշում գործադրելու միջոցով: Քաղաքացին կարծում է, որ սա անարգանք է դրոշների և մայիսյան տոների հանդեպ, և, բնականաբար, շենքի բնակիչների գերակշիռ մասի ցանկությամբ դրոշները վերականգնվելու են:
«Ամո՛թ թուրքահպատակներին», — իր խոսքը եզրափակել է շենքի բնակիչը: