ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկակի ստանդարտներ. հիմա կարելի է անգամ դրոշ կոտրել

Այս կադրերն արվել են մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների կողմնակիցները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ փորձելով խոչընդոտել ընդդիմադիրների մուտքը Գյումրի: Իհարկե, նախապես որոշված հանրահավաքը կայացավ եւ պարզվեց նաեւ, որ գյումրեցի ներկայացողներից շատերն ամենեւին էլ այդ քաղաքից չէին, մյուսներն էլ հենց ՔՊ-ականներ էին, սակայն այստեղ ուշագրավը հենց այս երիտասարդի պահվածքն է:

Նա կոտրում է ՀՀ դրոշը եւ սա այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատում էր դրոշը գետին գցած թողած ՊԵԿ աշխատակցին:

Խոսքը 2019 թվականի դեպքերի մասին է, երբ Փաշինյանը տեսնելով գետին գցած դրոշը, հրահանգել էր ազատել աշխատանքից ՊԵԿ աշխատակցին: Հիմա փաստորեն կարելի է կոտրել եւ սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ: