
Այսօր՝ ժամը 07:15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը», — գրել է փաստաբանը։