2016-ին 14-ամյա Արենը երգում էր, որ Շուշին հայկական է… 2020-ին նա զոհվեց Արցախում

2016-ին 14-ամյա Արենը երգում էր, որ Շուշին հայկական ա, միշտ էլ լինելու ա, ով էլ չի հավատում, գլխին տված ա։ Երգում էր անսահման նվիրումով, հավատում էր իր երգածին, որովհետև գիտեր՝ ճիշտ է։

2020-ին Արենը զոհվեց Արցախում։ Զոհվեց, պաշտպանելով հող հայրենին, պաշտպանելով Շուշին, Արցախը։ Արենը զոհվեց, որպեսզի այսօր մի անհայրենիք ոչնչություն վեր կենա ու ամբիոնից հայտարարի, թե Շուշին ադրբեջանական քաղաք ա։

Ու ոմանք համակարծիք են դրա հետ, սատարում են դրան։ Արենի ու մյուս տղերքի արյունը հավասարապես նաև ձեր խղճին ա, հիշեք, անհայրենիք ստահակներ։

Արամ Գևորգյան