Շուշին գրավել հնարավոր չէ` թե՛ 92-ին և թե՛ 2020-ին այն հանձնվել է

Հիմա ընդունված չէ հիշել, որ 1992 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ Թեհրանում Լևոն Տեր-Պետրոսյանը հրադադարի համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի նախագահի ժ.պ. Յակուբ Մամեդովի հետ: Հրադադարից երկու օր անց մեր զորքերը մտնում են Շուշի: Այս հողի վրա իշխանության է փորձում վերադառնալ` մեկ ամիս առաջ հրաժարական տված Այազ Մութալիբովը: Մութալիբովը ստիպված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ մերոնք վերցրին Խոջալուն, իսկ դրա բնակչությունը տարօրինակ պայմաններում սպանվեց: Տասնամյակներ անց, արդեն Մոսկվայում բնակվելիս Մութալիբովը հայտարարում է, որ Խոջալույի սպանդը հենց ադրբեջանցիներն էին կազմակերպել Մութալիբովին հեռացնելու համար:

Ինչևէ այս ամենի արդյունքում Ադրբեջանում իշխանության է գալիս Ազգային Ժողովրդավարական Բևեռը: ԱԺԲ-ն նախագահ է կարգում Աբուլֆազ Էլչիբեյին: Մոսկվան, մտածելով որ Ադրբեջանը պահելու միջոցը հայերին պատժելն է, 1992-ի հունիսի 12-ին գրոհ է սկսում ու գրավում ԼՂԻՄ գրեթե կեսը: Այս ժամանակահատվածի մասին շատ հանգամանորեն գրել է Դեն Մորգանն իր հայտնի հոդվածում, որտեղ նկարագրել է հեղաշրջումների շարանը, որոնք թույլ տվեցին բրիտանացիներին գրավել Ադրբեջանը:

1992-ի աշնանը Մոսկվան այս ամենը հասկանում է ու Երևանի փողոցներում Դաշնակցության ճնշման տակ հեռացնում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանին ու Արցախի ՊԲ պետ Արկադի Կարապետյանին, Նրանց փոխարեն նշանակվում են Վազգեն Մանուկյանն ու Սամվել Բաբայանը, ինչից հետո սկսում են մեզ զենք մատակարարել…

Հ.Գ. Շուշին գրավել հնարավոր չէ` թե՛ 92-ին և թե՛ 2020-ին այն հանձնվել է:

Արթուր Դանիելյան