Ադրբեջանցիները «Թումոյի» դասախոսների մեքենան Հաթերքի մոտ գցել են ձորը… Մանրամասներ

Ադրբեջանական շարասյունը Արցախի Հաթերքի շրջանում հրելով ձորն է գցել տաքսի մեքենան, որի մեջ են եղել «Թումո» դասավանդելու շտապող դասախոսներ Խաչատուր Հայրապետյանն ու Անուշ Առաքելյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրապետյանը։

«Եթե մեր տաքսու վարորդը չլիներ հմուտ, հաստատ դժվար էս պոստը անեի կամ անելուց նենց լավ դժվարությամբ ու ուշ», — գրել է նա։