«Նիկոլը հանձնվել ա»… Հանրապետության հրապարակում ոստիկանները «Նիկոլների» ձերբակալեցին

«Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ է դրել և հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։

«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից կանացից մեկը, ով նույնպես դիմակով էր։

Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։