Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները շարունակում են երկկողմանի փակ պահել Սևան-Երևան մայրուղին։
Կուտակված մեծաթիվ ոստիկանները փորձում են ուժի գործադրմամբ քաղաքացիներին հեռացնել մայրուղու երթևեկելի մասից, ինչը, սակայն, նրանց չի հաջողվում։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները կաթվածահար են արել փողոցներ ու խաչմերուկներ։