Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաները ճանապարհ են փակել

Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը:

Վարորդներից մեկը նրանց կոչ էր անում բացել փողոցը՝ նշելով, որ ով ցանկություն ունենար միանալ պայքարին, մինչեւ հիմա միացած կլիներ: Տղաներից մեկն ասաց. «Պետք չի մեզ ուղղություն ցուց տաս»: Նրանց միջեւ վեճ ծագեց: «Գնա մեքենադ նստի»,-ասաց վարորդը, ինչին վերջինս արձագանքեց. «Դու էլ գնա Ղարաբաղ»:

Սա հունից հանեց սայլակով հաշմանդամ քաղաքացիներին: Նրանք ոստիկաններին կոչ արեցին հեռացնել սադրանք իրականացնողներին: