Առանց գլխիս կպնելու. ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Լևոն Քոչարյանին

Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:

Ոստիկանական մեքենային մոտեցնելիս Լևոն Քոչարյանը դիմադրություն չի ցուցաբերել և ոստիկաններին դիմելով՝ ասել է․ «Առանց գլխիս կպնելու»։

Ավելի ուշ Լևոն Քոչարյանն իր Տելեգրամի ալիքում գրել է․ «Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»։