ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ… Համացանցում ֆլեշմոբ է տարածվում` «Աջակցում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»

Երեկվա ընդդիմության հանրահավաքից հետո համացանցում ֆլեշմոբ է սկսվել, ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի.

Ֆեյսբուքյան օգտատերերը իրենց էջերում տեղադրում են վարչապետի լուսանկարը, կից ավելացնելով «Քաղաքացու երգ» բանաստեղծությունից մի հատված, ցույց տալու համար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է վարչապետի հասցեին ընդդիմության անհիմն մեղադրանքներին և միասնական վարչապետի հետ են մինչեւ վերջ։

«Աջակցում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,

Հին երկրիս համար հուսահատ,

Ու դարձնել պիտ նրան կարենանք,

Երջանիկ ու հզոր, ու ազատ:

ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»,- գրում են օգտատերերը։