Իշխանությունը գո՞ղ է, որ ցրի… Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է. Բացառիկ տեսանյութ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ:

Լրագրողները ՀՀ 3-րդ նախագահից հետաքրքրվեցին՝ այս անգամ շարժումը կհաջողի՞, նախագահը պատասխանեց. «Կասկած չունենաք»:

Սերժ Սարգսյանը վստահ է ՝ այս անգամ կհաջողի կանխել զիջումները Արցախի հարցում:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին և ավելի շատ խոսում է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներից, քան՝ Նիկոլ Փաշինյանից, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա արդեն իրենց պրոբլեն է, ոչ թե մեր»:

Կա՞ մտավախություն, որ իշխանությունը ուժ կգործադրի՝ ցրելու հավաքը, երրորդ նախագահն արձագանքեց. «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»:

Սերժ Սարգսյանը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ ասում է, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. «Ի՞նձ եք հարցնում, իրեն հարցրեք, թե ում նկատի ունի, ով է միջազգային հանրությունը: Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի»: