Քաղաքացիները սկսեցին փողոցներ փակել. զանգվածային անհնազանդության գործողությունների մեկնարկը տրված է

Քաղաքացիները սկսեցին փողոցներ փակել. զանգվածային անհնազանդության գործողությունների մեկնարկը տրված է։

Մնում ենք մինչև վերջ և այսօր այդ օրն է։ Այս պահից սկսած՝ Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, և այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ՝ համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք գիշերն անցկացնել», — ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վաղն առավոտյան ժամը 08։30-ից սկսած ընդդիմությունն սկսում է մասշտաբային անհնազանդության ակցիաներ։

«Վաղն առավոտից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Թրքահպատակ իշխանությանը պետք է րոպե առաջ հեռացնել՝ հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ ժողովրդի։

Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ լինելու են փակ. հատկապես Կենտրոն համայքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», — ասաց նա՝ ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ անելով վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել, փակել իրենց գյուղերի և քաղաքների փողոցները։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ անհարմարությունները շատ կարճ են տևելու. դրանից հետո, ըստ նրա, Հայաստանում միասնություն և արդարություն է լինելու։

Ընդդիմադիր գործիչը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց հրավիրած հանրահավաքն այսօր ընդհատվում է մինչև ժամը 18։45, որպեսզի վրաններ և վառարաներ տեղադրվեն, այնուհետև հանրաավաքը կրկին կվերսկսվի։