ՀՐԱՏԱՊ. Արթուր Վանեցյանը դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր իր տեսաուղերձում բացառեց ընդդիմության կողմից որևէ անօրինական գործողության իրականացում։

«Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար», — ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ որևէ սադրանքի չեն տրվելու և ապօրինի գործողություններ չեն կատարելու։

«Բայց մենք լինելու ենք վճռական, օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից», — ասաց Վանեցյանը։

Նա նաև դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր հանցագործությունների բացահայտմանը, որոնց մասին հայտարարում են պետական կառույցները։

«Եթե կան օպերատիվ տեղեկություններ, որ այսօր ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություն անել, զենք կիրառել, խնդրում եմ, եկեք խոսենք, և ես պատրաստ եմ աջակցել բացահայտելու ուղղությամբ։ Չտրվեք սադրանքների, չկատարեք ապօրինի հրամաններ», — նշեց նա։