Ուրիշ ինչպե՞ս նա պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին… Փաստեր են հրապարակվել

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քաղաքացու օրվա առիթով հրապարակված 2021 թ. և 2022 թ. ուղերձների եզրափակիչ մասերը։

Նա ուշադրություն է հրավիրել փաստին, որ այս տարի Փաշինյանը չի հիշատակել Արցախը։

«Առաջին նկարում #նիկոլ_մահաբերի անցյալ տարի այսօրվա ուղերձի եզրափակիչ մասն է: Երկրորդում՝ այսօրվա նույն առիթով ուղերձինը: Նկատեցի՞ք, թե ինչպես է նա հրաժարվել Արցախից: Ուրիշ ինչպե՞ս նա պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին», — գրել է Բաբայանը տելեգրամի իր ալիքում։