Ընկերների, գործընկերների համար ծանր է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի կորուստը։ Գրիգորյանը երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է երեկ։ Բազմաթիվ հայտնի մարդիկ գրառումներ են արել ի հիշատակ կոմպոզիտորի։
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իր միկրոբլոգում հրապարակել է կոմպոզիտորի լուսանկարը, որին կից գրել է․ «Դու էն սուր հումորով աղջիկն ես … Առիթ չունեցա էդպես էլ աշխատել ձեզ հետ, բայց հանդիպման ժամանակ էնքան լի էր օդը ….Եվ եզակի տեսակ, ով կարդացել էր ինձ… Արվեստը մեր ազգին դանդաղ ասում է մնաս բարով … գնում եք հերթով և ցավոք փոխարինողներ չկան: Հանգչիր խաղաղությամբ», — գրել է դերասանուհին։