Դա կվերջանա հայերի պետականության ավարտով… Ալիևը զգուշացրել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջազգային գիտաժողովի ժամանակ հանդես է եկել հերթական հակահայկական ու սադրիչ հայտարարությամբ՝ նշելով, թե եթե «Հայաստանում փորձեն կրկին ուժեղացնել իրենց բանակն ու ուրիշների տարածքները փորձեն գրավել, դա կվերջանա իրենց պետականության ավարտով»։

«Ռևանշի ցանկացած փորձ ձախողվելու է», — հայտարարել է նա։