Լավ է լինելու, մի քանի օր է մնացել. Արթուր Վանեցյան

Ժողովուրդ ջան, մենք ամեն օր այ սենց շատանալու ենք, համոզված եղեք սրանում։ Շատանալու ենք, որովհետև միասին մեկ նպատակ ունենք ու այդ նպատկը շատ արդար է ու ճիշտ։ Այս մասին Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մեր նպատակն այն է, որ ունենանք հզոր հայրենիք, հզոր Հայաստան ու Արցախ։ Հայի արժանապատվությունը ոչ մեկ չի կարող խլել, որևէ մեկը մեզնից չի կարող խլել մեր հայրենիքն ու մեր երկիրը։ Ժողովուրդ ջան, եկեք բոլորս միասին մի բռունցք դառնանք ու բոլորով միասին էլ ասենք, որ մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք։

Ես շատ պարզ տեսնում եմ, որ Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել։ Լավ է լինելու ամեն բան, մի քանի օր մնաց»,- նշեց Վանեցյանը։