Անջատի հեռախոսդ, թե չէ կվերցնեմ. Վանեցյանի որդուն բերման են ենթարկել

Իրազեկման ակցիա անելու ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդուն։

Արտյոմ Վանեցյանը ոստիկանական մեքենայից փորձել է ուղիղ միացում անել, ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել։

«Անջատի, թե չէ հեռախոսը վերցնում եմ», — ասել է ոստիկաններից մեկը։

«Էլի «Էրեբունու» բաժանմունքում ենք: Չեք հավատա, բայց կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել ԱՆՉԱՓԱՀԱՍ, 13- ամյա Արային: Այս մասին Facebook-ի իր էջում, գրել է իրավաբան Ռոբերտ հարությունյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը եւ 13-ամյա Արան:

«Լուսանկարը հրապարակում ենք Արայի մոր համաձայնությամբ»,-նշել է նա: