Շրջակա միջավայրի փոխնախարարը հրաժարական է տվել… նա անհնարին է համարում Փաշինյանի թիմի հետ աշխատանքը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը այսօր՝ ապրիլի 28-ին, NEWS.am-ին հաստատեց Աննա Մազմանյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատճառը այն է, որ Մազմանյանը անհնարին է համարում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հետագա աշխատանքը։