Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:
Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հանվել է ՔԿՀ-ներում ու Զինված ուժերում սահմանափակումները:
Վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը, նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: