
Նկարում՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։
Նա Support Our Heroes — Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր…
Support Our Heroes — Armenia կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին …»։