Փաշինյանի ավտոշարասյան ոստիկանական մեքենան հարվածել 19-ամյա հղի կնոջը. նա մահացել է . Բացառիկ տեսանյութ

Պարոնյան փողոցով քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը անցնելուց հետո մարդիկ ուժեղ ձայն են լսել, որից հետո նկատել են, որ ինչ-որ մարդ է ընկած գետնին, որին հավանաբար հարվածել է մեքենան, բայց թե ով է եղել հարվածողը` դեռ հայտնի չէ։

168.am-ը տեղեկացրել է, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է: Ավելի ուշ տեղեկացանք, որ 19 տարեկան կին է:

Քիչ առաջ մենք տեղեկացանք նաև, որ, ցավոք, երիտասարդ կինը, ով նաև հղի է եղել, հիվանդանոցում մահացել է: Փրկել չի հաջողվել նաև պտղին:

Ականատեսների վկայությամբ՝ վթարի ենթարկող ավտոմեքենան չի կանգնել և օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն։

Ըստ տեղեկությունների՝ նրան հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:

Ոստիկանությունից հայտնել են հետևյալը.

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։