ՇՏԱՊ. Սյունիքում ադրբեջանցիները հերթական hենակետն են տեղադրել

Երեկ իմ հայրենի Կապանում՝ Ներքին Հանդnւմ, ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցող hանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգnրյանը:

«Երեկ հայ զինվորը մեր երկրի unւվերեն տարածքում գերևարվել է: Նիկոլ, սա՞ է քո խաղաղությունը: Երբ մեր տղերքը Բաքվի բանտերում դեռ դատապարվում են որպես ահաբեկիչ: Երբ մեր երկիրի տարածքները գնալով փոքրանում են: Սա՞ է քո խաղաղությունը: Մեզանից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում: Ես որդի ունեմ, որ պետք է գնա բանակ: Ես խաղաղnւթյուն եմ ուզում, բայց քո բերածը պատերազմ է»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այuoր՝ ապրիլի 25-ին, «Դիմադրություն» շարժումը իրազեկման ակցիա էր իրականացնում Երևանի փողոցներում: Երթի մասնակիցները հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղ այժմ տեղի է ունենում հանրահավաք: