Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ» — «Նորավանք» խաղի ընթացքում Հանրապետականի մի խումբ երիտասարդներ և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարզադաշտ մտան՝ վանկարկելով հականիկոլական կարգախոսներ։
Երիտասարդ հանրապետականներից մեկը Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ, և խաղը մի քանի րոպեով ընդհատվեց։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներին միացան նաեւ խաղի բազմաթիվ հանդիսատեսներ։