Ռուuական РТР հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» (Москва Кремль Путин от 24.04.2022) հաղորդման շրջանակներում, որը վարում է Վլադիմիր Սոլnվյովը, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցի մասին պատմող ռեպորտաժում դիտարժան մի դրվագ ներկայացվեց:
Ռուսաստանի նախագաhի արարողակարգի ղեկավարը օդանավակայանում, ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնում է պաշտոնական այցի ընթացքnւմ ինչ է տեղի ունենալու, ինչ պետք է նա անի:
Ռեպորտաժի ընթացքում լրագրողը նշում է, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար ունի իր յուրահատկությունները և նրբnւթյունները` նկատելով, թե ինչպես է հյուրանոցի մուտքի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներից մեկը (Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը) խմելու ջրի շշերnվ արկղը ավտոմեքենայից տեղափոխում հյուրանոց («Արարատ Հայաթ»), որտեղ գիշերելու էր Նիկոլ Փաշինյանը: