Արծրուն Հովհաննիսյանը խնդրում է… Օգնենք զինվորականի կնոջը… Տարածե՛ք այս կոչը

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Օգնենք զինվորականի կնոջը…

Ես Ռուզան Դանիելյան եմ, 27 տարեկան, մասնագիտությամբ բուժքույր եմ: Ամուսնացած եմ, ամուսինս զինորական է,երեխաներ չունեմ, քանի որ ունեմ առողջական լուրջ խնդիր: Մայրս նույնպես մահացել է շատ երիտասարդ տարիքում, լյարդային նույն հիվանդությունից ինչ ես ունեմ: Ես ունեմ օգնության կարիք, լյարդս գրեթե ամբողջությամբ ախտահարված է ավիոկոկ կոչվող պարազիտով, որը հայտնաբերվել է 2016թ.:

Հիվանդությունը հայտնաբերելուց հետո դիմել եմ հայաստանյան ու արտասահմանյան տարբեր մասնագետների, բոլորը պնդել են, որ պետք է կատարվի լյարդի փոխպատվաստում, այլ տարբերակ չկա, սակայն չունենալով համապատասխան գումարը, մինչ այսօր չի կատարվել ինձ կյանք տվող լյարդի փոխպատվաստումը: 2016 թ. վիրահատվել եմ Էրեբունի բժշկական կենտրոնում, որից հետո վիճակս ավելի բարդացավ, հիմնական հիվանդությանը ավելացան մի շարք բարդություներ (լեղուղիների անդառնալի վնասում և լյարդում թարախային օջախների առաջացում),որի կապակցությամբ 2016թ -ից սկսած տարել եմ արդեն 9 վիրահատություն. յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ պետք է կատարվի լեղուղիների և լյարդի թարախային օջախների դրենավորում, չկատարելու դեպքում ապրելը կդառնա անհնարին։

Ինձ շտապ անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում, որն իրականացնում են Հայաստանում՝ Աստղիկ ԲԿ-ում: Փոխպատվաստման արժեքը 17 մլն դրամ է, որից 5 մլն դրամը փոխհատուցում է պետությունը, ինձ անհրաժեշտ է վճարել 12 մլն դրամ, որից 18000$ բարի մարդկանց շնորհիվ,արդեն հավաքվել և այդ գումարից պակասում է հավաքել 8000$ որի հնարավորությունը նույնպես ցավոք չունեմ:

Խնդրում եմ օգնել ինձ վերականգնել առողջությունս և շարունակել ապրել։ Ցանկացած՝ անգամ ամենափոքր աջակցությությունը կարող է մեծ դեր խաղալ:

ACBA բանկային հաշիվը 220381764491000 հաշվեհամարին կարելի է փոխանցել AMD, USD, RUB,EUR
Idram ID 230582785