Ջալալ Հարությունյանը վթարի է ենթարկվել… Լուսանկարներ դեպքի վայրից

Ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին:

Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել: