Պետք է պատրաստվենք պայքարի․ Ռոբերտ Քոչարյան

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության», — գրել է Քոչարյանը։