Մաղթենք անսահման սեր և երջանկություն. Աննա Հակոբյանը մասնակցել է պատերազմում զոհված ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյանի եղբոր հարսանիքին

Պատերազմում անմահացած, ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի նախկին ծառայող Նարեկ Աղաջանյանի հարսանիքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութեր:

«Մաղթենք Նարեկին եւ Լիլիթին անսահման սեր եւ երջանկություն։

Մեր բոլոր անմահացած հերոսներին մենք Ուժեղ, Հզոր, Ծաղկուն, Արդար Հայրենիք ենք պարտք»,- գրել է Հակոբյանը։