«Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». լուսաբացին Արթուր Վանեցյանն անսպասելի հյուր է ունեցել

Ազատության հրապարակում շարունակվում են հանուն Արցախի պայքարի գործողութունները. 7-րդ օրն է, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք« կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է հայտարարել:

«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ իրեն են մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդմամներ ու հայտարարել, թե ընդունում են, որ այս իշխանությունը կործանարար է:

«Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43-ի կողմերը, մեկն եկավ դիմակով, հետո տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, թե այդ անձը պետական պաշտոնյա չէ, բայց հանրային դաշտում շատ ակտիվ աջակցել է այս իշխանությանը: