Մենք չհաջողելու հնարավորություն չունենք, հասնելու ենք մեր հիմնական նպատակին. Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բոլորին այսօր՝ ժամը 18:00-ին, հրավիրում է Ազատության հրապարակ՝ ամփոփելու մեկ շաբաթվա ակցիան:

«Կխոսենք, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել, ինչ պետք է անենք, կխոսենք ապագա մեր պլանների մասին, որից հետո միասի կշարժվենք Հանրապետության հրապարակ՝ միանալու ջահերով երթին»,-ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն վեց գիշեր է, ինչ անցկացնում է Ազատության հրապարակում. այս օրերի ընթացքքում դրական լիցքեր է ստացել մարդկանցից, վճռականություն է տեսել նրանց մեջ:

«Համոզված եմ՝ մենք չհաջողելու հնարավորություն չունենք, մենք անպայման հասնելու ենք մեր հիմնական նպատակին՝ ունենալու ենք հզոր հայրենիք ու արժանապատիվ ապրող հայ»,-հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը: