Домой Կարևոր Սիրուշոն բացահայտել է՝ երբ են ցույց տալու երեխաների դեմքերը

Սիրուշոն բացահայտել է՝ երբ են ցույց տալու երեխաների դեմքերը

0
Սիրուշոն բացահայտել է՝ երբ են ցույց տալու երեխաների դեմքերը

Ինչո՞ւ չենք ցույց տալիս երեխաների դեմքերը։

Երեխաները իրենք պետքէ ընտրեն ցանկանում են ճանաչված լինել թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան կորոշեն:

Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում, ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավել ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:

Ինչ միջավայր էլ որ մտնեն ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն:

Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել

Սիրուշո

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here