Ընդդիմության ակցիաները շուտով կտեղափոխվեն… Փաշինյանին անակնկալներ են սպասվում

Մենք կոնկրետ գործողությունների պլան ունենք, և հիմնական զանգվածային բողոքի ակցիաները սկսվելու են ապրիլի 25-ից։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Մեր վիճակն իսկապես օրհասական է, սա պետք է մենք կարողանանք հասցնել մեր համաքաղաքացիներին, և բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքի ձայնն ուզում են բարձրացնել, կարող են գալ Ազատության հրապարակ՝ ի դեպ գուցեև համաձայն չլինելով ոչ Վանեցյանի, ոչ էլ այնտեղ բողոքող այլ անձանց հետ։

«Ազատության հրապարակը պետք է և աստիճանաբար դառնում է հանրության հայրենասեր հատվածի հավաքատեղի, և շուտով այն մեզ քիչ է լինելու և մենք կտեղափոխվենք Հանրապետության հրապարակ։ Ընդդիմությունն այսօր ունի մեկ փամփուշտի հնարավորություն, թիրախն ընտրված է, նշանը բռնած, իսկ իշխանություններին՝ ի դեմ Փաշինյանի իրոք անակնկալներ են սպասվում, մայիսը թեժ է լինելու»,- եզրափակել է հոգեբանը։

Բանախոսն անդրադարձել է նաև արտաքին հարթակում տեղի ունեցող զարգացումներին։