Տականքակերտն ու Վիժվածքաշենը՝ ատլախների մայրաքաղաքներ. Վահրամ Սահակյան

Եթե մարդը լսում է մաքուր ադրբեջանական երաժշտություն, կնշանակի՝ ինքը դեմ չէ ադրբեջանական աշխարհին, իր համար կարևորն իր ուտելիքը լինի, ու լոլիկը, եթե թուրքական լինի, բայց էժան լինի, իր համար ավելի լավ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստ Վահրամ Սահակյանը:

Նրա խոսքով՝ այդպիսի մարդիկ, այն է ատլախները, ունեն իրենց մայրաքաղաքները՝ Տականքակերտն ու Վիժվածքաշենը:

Այս ամենի մասին, և ոչ միայն, բանախոսը հիշատակում է իր նոր ներկայացման մեջ:

Հաղորդման ընթացքում Սահակյանն անդրադարձել է նաև հասարակական կյանքի այլ ուշագրավ երևույթների: