ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» հայտնի տղան սատարում է հացադուլ հայտարարած Նվերին ու Արթուրին

44-օրյա պատերազմի «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, սատարում է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին։

Մնացականը միացել է տղաներին Ազատության հրապարակում ու կոչով դիմել երիտասարդներին։

«Մեզ համար Արցախի պետականությունն ու արցախցիների՝ իրենց պատմական հայրենիքում ապրեու իրավունքը բացարձակ արժեք է ու ոչինչ մեզ չի կարող հետ պահել այդ արժեքը կրելուց», — հայտարարել է Մնացական Ավետիսյանը։