ՇՏԱՊ. Լարված իրավիճակ Ազատության հրապարակում… Հարբած եկել, հայհոյում էր, մի հատ չափալախին

Քիչ առաջ Ազատության հրապարակում իրավիճակը լարվեց, ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացու։

Ինչպես պատմեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ոչ սթափ վիճակում մի մարդ մոտեցել է Ազատության հրապարակում հացադուլ անող 44-օրյա պատերազմի մասնակիցներին և սկսել է հայհոյանքներ տալ։

«Իհարկե բռնություն գործադրել անթույլատրելի է, բայց ես կարծում եմ, որ մեր իրավապահ ոստիկանները խնդիրը կկանխեն»,- ասաց Զոհրաբյանը։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ ասաց. «Հարբած եկել, հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախեց։ Էսքան բան»։