ՇՏԱՊ. Ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ոստկանության ծառայողները, ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ։

Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և այս պահին, տեղում կատարում են հետախուզական աշխատանքներ։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի ահազանգով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքներ։

Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում։