ՇՏԱՊ. Ռուսաստանը Ուկրաինայում միջուկային զենք կկիրառի՞

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության այս փուլում դիտարկում է միայն սովորական սպառազինությունների կիրառման տարբերակը։ Հնդկական India Today հեռւստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով Ուկրաինայում միջուկային զենք կկիրառելու մասին հարցին։

Նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանը հատուկ հանձնաժողով է ստեղծել Բուչայի իրադարձությունները հետաքննելու համար։ Նրա խոսքով` հանձնաժողովում ներգրավվել են այն նույն մասնագետները, որոնք հետաքննել են Սիրիայում «Սպիտակ սաղավարտների» հանցագործությունները։

«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, արևմտյան այլ երկրներ մի շատ հետաքրքիր սովորություն ունեն` նրանք նոր լուրեր են թողարկում, երբ կարծում են, որ այդ պատմությունները գաղափարապես օգտակար կլինեն իրենց։ Իսկ երբ նոր փաստեր են հայտնվում, որոնք կասկածի տակ են դնում այդ պատմությունները, կորցնում են հետաքրքրությունը»,– ասել է Լավրովը: