Ինչպես է Փաշինյանի շարասյունն ընթանում Մոսկվայում… Կրեմլում Փաշինյանի այցը անվանել է օրվա գլխավոր իրադարձություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է», — լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Փաշինյանը նախատեսում է «շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության մակարդակով»։

«Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։