Домой Կարևոր Ի՞նչ թուղթ է փոխանցել Փաշինյանը 2018-ին… Օսիպյանը փակագծեր է բացում

Ի՞նչ թուղթ է փոխանցել Փաշինյանը 2018-ին… Օսիպյանը փակագծեր է բացում

0
Ի՞նչ թուղթ է փոխանցել Փաշինյանը 2018-ին… Օսիպյանը փակագծեր է բացում

Խոսելով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու գործողություններին, Օսիպյանը նշեց․

«Պատգամավորների և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելը անթույլատրելի եմ համարում, կոչ եմ անում իմ նախկին գործընկերներին առաջնորդվել միայն օրենքով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ 2018 թ-ին եղել են դեպքեր, երբ ես եմ իմ գործընկերներին խնդրել, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն»։

Անդրադառնալով տարածված այն քննարկումներին, որ 2018թ-ի հեղափոխության օրերին տարածված մի տեսանյութում երևում է, որ Նիկոլ Փաշիւնյանը իրեն թուղթ է փոխանցել, Օսիպյանը ասաց․

«Ուզում եմ անդրադառնալ և մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինքս բազմիցս տեսել եմ այդ տեսանյութը, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը գնում, ամենայն ազնվությամբ եմ պատասխանում, միգուցե կգա ժամանակը, երբ կպարզենք, թե ում է ինչ փոխանցել, բայց այս պահին ասում եմ այն, ինչից տեղյակ եմ»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here