Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու երգիչ Արամոն եկել են աջակցելու Արթուր Վանեցյանին

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում է:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Ազատության հրապարակում է նաև Արամոն։