Ինչպես ազատվել ծխելու սովորույթից. VIDEO

Ծխելը քրոնիկ հիվանդություն է և ենթադրում է բազմաբաղադրիչ բուժական միջամտություն՝ ներառյալ դեղորայքային բուժումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ծխելու դեմ պայքարի միջոցներին՝ ասաց ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» բժիշկ-թմրաբան Հարություն Սիմոնյանը։

Ծխելը դադարեցնելու համար ցուցված դեղամիջոցները բաժանվում են երկու կատեգորիայի՝ առաջին և երկրորդ շարքի դեղամիջոցներ:

«Առաջին շարքի դեղերն արդյունավետ են, ունեն անվտանգության բարձր մակարդակ և հաստատված են դեղերի եվրոպական գործակալության կողմից (նիկոտինային փոխարինական բուժումը, վարենիկլինը և բուպրոպիոնը):

Երկրորդ շարքի դեղերն ունեն ապացուցված արդյունավետություն, սակայն ավելի քիչ արդյունավետ են (Ցիտիզինը, կլոնիդին, նորտրիպտիլին):

Բժշկի խոսքով՝ նիկոտինային փոխարինող բուժման չորս օրալ տարբերակ կա.

մաստակ,

ենթալեզվային հաբեր,

բերանում լուծվող հաբեր,

ներշնչակ, որը նման է ծխափողի (մուշտուկ)

Սպեղանու յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելություններն ու թերությունները: Բուժումը հնարավոր է հարմարեցնել յուրաքանչյուր հիվանդի կարիքներին։

Ծխելու դեմ պայքարի արդյունավետ ուղիների մասին տեսանյութն՝ այստեղ։