ՀՐԱՏԱՊ. ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում հրադադարի խախտում է գրանցվել

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, իրավիճակը կարգավորվել է։