«Ամենակարճ» վարչապետը

«Հրապարակը» գրում է. Ուղիղ չորս տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, փշալարերով, ոստիկանական ուժերով և տասնյակ հազարավոր քաղաքացիներով շրջափակված Ազգային ժողովում, Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ և փաստացի երկրի ղեկավար, քանի որ նրա իսկ կողմից նախաձեռնած և փոփոխությունների ենթարկված Սահմանադրությունը երկիրը դարձրել էր վարչապետական:

Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեց 77 պատգամավոր՝ ՀՀԿ-ի և գործընկեր ՀՅԴ-ի ինչպես նաև՝ «Բարգավաճ Հայաստանի» մի հատվածը: Նիկոլ Փաշինյաննը իր Քաղաքացիական պայմանագրով արդեն փողոցում էր: 

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց ճնշման տակ: Այսպիսով, Սարգսյանը դարձավ Հայաստանի նորանկախ պատմության ամենակարճ ժամկետով վարչապետը՝ ընդամենը 6 օր: