Երբ մենք էինք «Բայրաքթար» օգտագործում, օտարերկրյա փորձագետները դրանք անվանում էին «մահացու զենքեր», բայց այժմ Ուկրաինայում դրանց անվանում են «հրեշտակ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է ուկրաինական հակամարտության հետ կապված կեղծավորության համար։ Նրա խոսքերը մեջբերում է Ura.ru-ն Telegram ալիքում։

Ինչպես նշել է Ալիևը, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ «ազատագրում էր իր հողերը» (չակերտները՝ Tert.am), օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենքեր»։ Սակայն այժմ, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այս անօդաչու թռչող սարքն անվանում են «հրեշտակ», հավելել է նախագահը։

«Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ, սա է մեր հանդեպ անարդարությունը, և սա է իրականությունը»,- ընդգծել է Ալիևը։