Նոր ներխուժում Մարտակերտում… ադրբեջանցիները առաջ են եկել

Ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմից շփման գծի խախտման մեկ դեպք են արձանագրել Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում, նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։