ՀՐԱՏԱՊ. Հենց նոր կառավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետությունում նշել անասնաբույժի օրը. այն կնշվի ապրիլի վերջին ուրբաթ օրը։

Ապրիլի 24-ը ուրբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի օրը նշվում է ապրիլի վերջին հինգշաբթի օրը:

Հայաստանի Հանրապետությունում անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օր նշելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության կյանքի և առողջության, կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովման տեսանկյունից բույսերի առողջության պաշտպանության և անասնաբուժության բնագավառների դերն ու նշանակությունը ևս մեկ անգամ ընդգծելու հանգամանքով։

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ զարգացած երկրներում անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառները հանդիսանում են խիստ կարևոր և արժանանում են առանձնակի ուշադրության։

Նշվում է նաև, որ գործնականում գրեթե բոլոր երկրներում նշվում է անասնաբույժի և բույսերի առողջության պաշտպանության օրերը։

Նախագծի ընդունումը նպատակաուղղված է անասնաբուժության և բույսերի առողջության պաշտպանության բնագավառների կարևորության ընդգծմանը, հանրության ուշադրության, ինչպես նաև իրազեկման բարձրացմանը։