Արի ու տես, որ ամենամեղավորը դարձել են հայրենիքին ու հայ ազգին իրենց ամենաթանկը տված ծնողները

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Դե բավական է նախկին ներկա անելով ցնցումների տանեք երկիրն ու ազգին ,էտքան, որ խոսում եք նախկինների թալանից ու ներկայի անմեղությունից, ասեք տեսնեմ 2018 թվականից ով է երկրի համար մեկ պատասխանատուն,գլխավոր գերագույն հրամանատարը և ինչու՞ չեն պատժված թալանչի կոռումպացվածները, պատերազմի դավաճանները, նախկինում մեղավորները արդեն բավական երկար ժամանակ է անցել թե հեղափոխությունից թե պատերազմից ու այսօր բոլորը մեղավոր են ապրողներիս համար,բայց արի ու տես, որ ամենամեղավորը դարձել են հայրենիքին ու հայ ազգին իրենց ամենաթանկը տված ծնողները, քանի որ պահանջում են իրենց զավակներին զոհողության տարած անձանց խստագույնս պատասխանատվության ենթարկել:

Հ.Գ. Երբեք չեմ ցանկանա որևիցե հայրենակցիս ,որ տեսնի այն ցավը որը ես, ընտանիքս և շատ ընտանիքներ է տեսել, ով կփորձի մեզ ծնողներիս մեղադրել թող աստված նրա պատիժը տա: