Երևի դուք էլ եք ճանաչում մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են. Հենց նման մարդկանցից է սկեսուրս… որքան էլ որ ջանամ, միևնույնն Է, ամենավատ կինն եմ

Երևի դուք էլ եք ճանաչում մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են: Հենց նման մարդկանց շարքին է դասվում սկեսուրս: Որքան էլ որ ջանամ, անեմ, միևնույնն է, ամենավատ կինն եմ: Նշեմ, որ նա ի սկզբանե դեմ էր, որ ես ու իր որդին ամուսնանանք: Պատճառը պրիմիտիվ է. ուղղակի ես իր ճաշակով չեմ: Նա ինքն է ինձ ասել դրա մասին: Բացի այդ, մայրիկից խլել եմ որդուն, ինչպե՞ս սիրի ինձ:

Երբ ես ու Արեգն ամուսնացանք, սկեսուրս ստիպված եղավ համակերպվել ու որոշեց ինձ «մարդ դարձնել»: Սկսենք նրանից, որ սկեսուրս ամեն օր մեր տուն էր գալիս, որ տեսնի՝ թե իր որդու համար ինչ եմ պատրաստել: Պարզվեց, Արեգոն պիտի ամեն օր ապուր ուտի, որ գաստրիտը չսրվի: Ու հատակներն էլ պետք ամեն օր մաքրել, որ Արեգոն փոշի չշնչի: Պետք է արդուկել անգամ Արեգոյի գուլպաները.․․

Ես ուղղակի շոկի մեջ էի նման պահանջներից: Բայց, բարեբախտաբար, Արեգը լռեցնում էր մորը ու վստահեցնում, որ ես հիանալի կին եմ, ու իրեն ամեն ինչ դուր է գալիս: Բայց սկեսուրս չէր հանդարտվում. քանի ամուսինս տանը չէր, նա գալիս ու պահանջում էր, որ եռացնեմ Արեգի հագուստը: Մի օր էլ սկեսուրիս տանը որոշ գործեր կային, ու ամուսինս աշխատանքից հետո գնացել էր այնտեղ, որ օգնի:

Վերջում հրաժարվել էր ընթրել, քանի որ քաղցած չէր, ու սկեսուրս մի բանկայի մեջ բորշ էր լցրել, որ որդին տանը ուտի: Բանկան այդպես էլ մնացել էր սառնարանի մեջ: Հիշեցի միայն 3 օր անց, լցրեցի կաթսայի մեջ, տաքացրեցի ու․․այդ պահին եկավ սիրելի սկեսուրս: — Այս ինչ բույր է, չլինի բորշ ես պատրաստել: -Պատրաստել եմ․․ — ծիծաղելով ասացի ես: Կարծում էի՝ գլխի կընկնի, բայց ոչ: — Դե բա մի աման բեր, փորձեմ, տեսնեմ՝ ինչ է ստացվել:

Սկեսուրս կերավ 3-4 գդալ ու բացականչեց. — Սա ամենասարսափելի ուտելիքն է, որ երբևէ կերել եմ: Մայրիկդ քեզ պատրաստել չի սովորեցրե՞լ։ Ահավոր է, աղի, կարմիրը քիչ, յուղը շատ։ Ես արդեն չէի կարողանում կառավարել ինձ ու քիչ էր մնում ծիծաղից ուշաթափվեի․

— Աղջիկ, քեզ ի՞նչ եղավ, լուրջ բան եմ ասում: Հլը արի փորձի․ ու այդ պահին սկեսուրիս աչքն ընկավ դատարկ բանկային:

Նա արագ վերցրեց պայուսակը ու դուրս եկավ: Կարծես թե հիմա կան դրական փոփոխություններ։ Երևի լավ դաս եղավ: